Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտաշես Հովսեփյանը ոչ բավարար է ուսումնասիրված

Հունիս 23,2016 22:42

Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացրեց հատուկ երեկո՝ նվիրված հայ մեծանուն քանդակագործ Արտաշես Հովսեփյանի 85-ամյա հոբելյանին:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ չէին կարող չանդրադառնալ և բաց թողնել Արտաշես Հովսեփյանի հոբելյանը.« Մենք բացեցինք Արտաշես Հովսեփյանի Սասունցի Դավիթ որմնաքանդակը հանրության համար, և ինքն անձամբ ներկա էր բացման արարողությանը: Այսօր էլ անդրադառնում ենք նրա հոբելյանին և փորձում հանրությանը ներկայացնել Արտաշես Հովսեփյան քանդակակագործին ոչ միայն այս ստեղծագործության շրջանակներում, այլեւ ընդհանրապես»:

Հիշեցնենք, որ  քանդակի պաշտոնական բացումը եղել է թանգարանների միջազգային օրը՝մայիսի 18-ին, իսկ հանրության համար բացվեց մայիսի 21-ին:

Միջոցառման առաջին հատվածում նրանք, ովքեր չէին տեսել քանդակը, հնարավորություն ունեցան տեսնելու, ծանոթանալու ստեղծագործությանը:

Այնուհետև արվեստաբան Լիլիթ Սարգսյանը դասախոսության միջոցով ներկայացրեց, թե ինչպիսի քանդակակգործական ժառանգություն է թողել Արտաշես Հովսեփյանը ոչ միայն Երևանում, այլև ողջ Հայաստանի տարածքում:

Aravot.am-ի հետ զրույցում Լ. Սարգսյանը փաստեց, որ շատ ցանկալի կլիներ ավելի մեծ և խորը հետազոտություն արվեր Արտաշես Հովսեփյանի տեղծագործության վերաբերյալ , ինչը որ ընթացքի մեջ է.«Օգտվելով այն առիթից, որ Արտաշես Հովսեփյանի անունը վերջին ամսվա ընթացքում ակտիվորեն արծարծվում է, ցանկացա հիշեցնել, արդիականացնել այն ներդրումը, որ Արտաշես Հովսեփյանը կատարեց 20-րդ դարի երկրորդ կեսին հայ մոնումենտալ քանդակի մեջ և հիշեցնել իշխանություններին, հասարակությանը, Երևանն ունեցել է մի հրաշալի քանդակագործության ավանդույթ, որ մեր քաղաքի դեմքն է կերտել: Արտաշես Հովսեփյանը այդ առանցքային վարպետերից մեկն է եղել»:

IMG_3669 IMG_3666Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի հեղինակած «Պոետի վերադարձը» ֆիլմը, որը ներկայացնում է Արտաշես Հովսեփյան քանդակագործին, անհատականությանը, ոչ թե միայն ստեղծագործող, այլ նրա աշխատանքային պրեցեսը:

Արմեն Եսայանցի խոսքով՝ որքան էլ  ֆիլմը կոչվում է պոետի վերադարձ , ինչքան էլ անդրադառնում է Ջիվանու կերպարին, այդ կերպարի կերտման ընթացքի միջոցով ցուցադրվում է՝ ինչպիսի մարդ, արվեստագետ է Արտաշես Հովսեփյանը.«Ցույց է տրվում՝ ինչպես է կերտել Ջիվանու արձանը, և ինչպես է այդ արձանը Երևան քաղաքից գնացել հասել Ախալքալաք»:

Վերջում Լիլիթը հավելեց, որ չնայած Արտաշես Հովսեփյանը շատ նշանավոր քանդակագործ է, բայց անբավարար են ուսումնասիորություններն ու առկա հրատարակությունները.«Շատ-շատ հրաշալի կլիներ, որ պատշաճ մակարդակի ծավալով գոնե ալբոմ կամ պատկերագիր՝ իր համապատասխան հետազոտական տեքստով, երբևէ լույս տեսներ»:

 

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930