Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գյումրիի դաբրոն գյումրեցին է տալիս». քաղաքագետը՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների մասին

Հունիս 23,2016 22:02

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին հարցեց, թե իր դիտարկմամբ ո՞վ կարող է դառնալ Գյումրու քաղաքապետ, այն անձը, որն այսպես ասած «դաբրո» կստանա՞ իշխանություններից, թե՞ Գյումրին անկանխատեսելի է. ընդդիմությունը եւս ցանկություն ունի մասնակցելու ՏԻՄ ընտրություններին ու հնարավոր է խաղաքարտերը փոխի:

«Գյումրեցիների մոտ դաբրոներն անցնող չեն, մենք արդեն ականատես եղել ենք, թե ինչպես Բաղրամյան 26-ից դաբրոն ստացած թեկնածուն պարտվեց ԱԺ ընտրությունների ժամանակ: ԱԺ ընտրությունների ժամանակ Արման Սահակյանը պարտվեց Մարտուն Գրիգորյանին, այն դեպքում, երբ ամբողջ իշխանությունը դեմ էր ելել այն ժամանակվա ԲՀԿ թեկնածուին: Այնպես որ, ոչ ոք չի կարող ասել, թե ինքը 100 տոկոսով հաղթելու է այս ընտրություններին, չկա այդպիսի բան: Ինչքան էլ ուզում է դաբրո ունենա, Գյումրին միշտ ցույց է տվել, որ  դաբրոն ինքն է տալիս: Գյումրիի դաբրոն գյումրեցին է տալիս, Գյումրին բացարձակ հաշվի չի առնում… Ավելին ասեմ, գյումրեցին անտանելի չի սիրում, երբ որ վերեւից իրեն հրամայում են: Հիշո՞ւմ եք «ինչքան ուզեմ, էնքան էլ կխփեմ» արտահայտությունը ինչ պատասխան ստացավ, գյումրեցին խփեց այնքան, ինչքան որ ինքն էր ուզում: Եթե դաբրո են տալիս որեւէ թեկնածուի, որ Գյումրիում պիտի անցնի, գյումրեցին ցույց  է տալիս, որ այդ թեկնածուն չպիտի անցնի, պիտի անցնի այն մարդը, որին ինքն ուզում է: Այնպես որ այդ դաբրոները Գյումրիի պարագայում չեն անցնում»,- ասում է Գագիկ Համբարյանը:

Ո՞ւմ կսատարի ՀՀԿ-ն Գյումրիում, քաղաքապետ վերընտրվելու ի՞նչ շանսեր ունի Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ի՞նչ կարող է փոխել լրագրողների «ԳԱԼԱ» կուսակցությունը, ինչո՞ւ իրենց թեկնածությունը չեն առաջադրելու գյումրեցի հեղինակություններ՝ Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը, որոնք ժամանակին քաղաքապետի աթոռի համար պայքարում էին միմյանց դեմ, այս թեմաների շուրջ  քաղաքագետի կարծիքն ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930