Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը պետք է մոռանա Ղարաբաղի մասին». Կարեն Քոչարյան

Հունիս 23,2016 21:50

«Ռուսական աղբյուրները ներկայիս դրությամբ չեն բացառում, որ Արցախը անկախություն կստանա, այլ ոչ թե կմիանա Հայաստանին: Վերջնական խնդրի լուծումը, միգուցե շատ երկար տևի»,- կարծում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ նրա՝ թե՛ գերտերություններին, թե՛ Ադրբեջանին, ձեռնտու չէ պատերազմը. «Գերտերությունները միշտ ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվում են, խնդիրն այն է, որ մենք պետք չէ ոտքի տակ ընկնենք, այլ փորձենք այդ շահերի մեջ մերն ունենալ… մեզ անհրաժեշտ են նոր կադրեր: Պետք է ճիշտ մարդկանց ճիշտ տեղում դնել: Մենք կադրերի սխալ օգտագործման խնդիր ունենք»:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ լուծումներ միշտ կան.« Օրինակ՝ նույն Երուսաղեմի դեպքը լուծում չի ստանում, բայց մարդիկ դարձյալ շարունակում են ապրել իրենց հողում… չեմ հավատում, որ տարիներով շարունակվող պատերազմ սկսվի, չի թողնի աշխարհը, ձեռք չի տալիս աշխարհին: Ձեռք չի տալիս նախ եւ առաջ Ադրբեջանին նման պատերազմ, պետք է հաշտվի մտքի հետ, որ Ղարաբաղը երբեք իր կազմում չի լինի, որ Ղարաբաղը կողմ է բանակցություններին եւ այլն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930