«Շնորհակալ ենք, որ Պապը եկավ մեզ տեսության»,- այսօր Մտավորականների ֆորումի ավագանու հրավիրած քննարկման ժամանակ ասաց հայտնի դերասան Երվանդ Մանարյանը: Նա մինչ հավաքին գալը հեռեւստատեսությամբ Հռոմի պապին էր լսել: «Շատ հաճելի երեւույթ է»,- ասաց նա` նկատի ունենալով Պապի այցը Հայաստան: Մեծ դերասանին հատկապես շոյել էր այն, որ Պապն իր խոսքում հայերի մասին մի քանի անգամ ասել էր`առաջին քրիստոնյա ժողովուրդ:
Երվանդ Մանարյանը կարծում է`այն, որ հայերն առաջինը հավատացին, որ քրիստոնեությունն է ճիշտ ճանապարհը, շատ կարեւոր է մեր զավակների, մեզնից հետո եկողների համար, որպեսզի նրանք չխարխափեն, որովհետեւ ճանապարհները հիմա մի քիչ նպաստավոր չեն ուղիղ գնալու համար:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ