Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայերի եւ Հռոմի պապի շահն` ըստ Վարդան Խաչատրյանի

Հունիս 23,2016 21:09

«Արձագանքելով հովվապետի կոչին`մենք, հավատարիմ մեր առաքելությանը, պատրաստակամ ենք լինել պատասխանատուն բոլոր հինավուրց ժողովուրդների ու համայնքների իրավունքների պաշտպանության, ձեւավորել նրանց խնդիրները բարձրաձայնող ու լուծումներ որոնող ներկայացուցչական մարմին, հաստատագրել պատմական հայրենիքում ուրույն կյանքով ապրելու եւ արարելու նրանց  աստվածահաճո իրավունքը»,- սա հատված է Մտավորականների ֆորումի ավագանու ուղերձից, որն այսօր հղվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին:

Ուղերձում նաեւ ասվում է. «Մարդկությունն աննախադեպ ճգնաժամ է ապրում`դրված է մարդու եւ ողջ քաղաքակրթության լինել-չլինելու հարցը: Ոչնչացվում է մարդկության վեհագույն որակների այն ամբողջությունը, ինչը մարդուն մարդ է դարձնում: Հռոմի պապը համաշխարհային ազդեցիկ այն հազվագյուտ անձանցից է, ով խոսում է այս ամենից, փորձում է ելքեր առաջարկել, ուղիներ որոնել համամարդկային, մոլորակային պատասխանատվության դիրքերից»: Մտավորականների ֆորումի ավագանին նաեւ արձանագրում է, որ մարդկության առջեւ կանգնած խնդիրների համար չկան մասնավոր լուծումներ, խնդիրները կարող են լուծվել ընդհանրական հատվածում: Ուստի, նաեւ փաստում են, որ մարդ որակի պահպանման, կրոնների համերաշխության, հաստատման եւ առճակատումների քաղաքակիրթ լուծման գործում Վատիկանի պայքարն այլընտրանք չունի:

Gevorg YazychyanՊատմաբան Գեւորգ Յազըճյանն իր ելույթում ավելի պատկերավոր նկարագրեց ներկայիս իրավիճակը`փաստելով, որ մարդկությանը կառավարելի դարձնելու համար նրան փորձում են վերածել «միս եւ արյունով ռոբոտների»: Նրա կարծիքով, թեեւ Եվրոպայում խոսում են մարդկությունից, բայց Եվրոպան վաղուց ապաքրիստոնեացած է, ապամարդկայնության ուղին է բռնել: Ըստ նրա, դա Սովետական Միության փլուզումից է սկսվել. «Եվրոպայում անվանապես քրիստոնյաներ են միայն, եկեղեցիներ են վաճառքի հանվում, ոմանք կազինոների են վերածվել, մի քանի տասնյակ մարդ է մտնում այդ մեծ եկեղեցիները: Ապաքրիստոնեացման եւ ապամարդկայնացման ճանապարհին է նաեւ Մերձավոր Արեւելքը: Խնդիր է դրված նաեւ խառնարան դարձնել մեր երկիրը: Եվրոպան այդպես դարձրեցին, մեզ մոտ էլ կդարձնեն»:

Անսալով Պապի՝ ինքնամաքրվելու կոչերին`Յազըճյանն առաջարկում է ինքնամաքրվելով ձեւավորենք հայկական դիմադրություն:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանն էլ իր անդրադարձում հանգեց նրան, որ Հռոմի պապը եկել է այստեղ` ելնելով իր կարեւորագույն շահերից: Դրանցից մեկը իրենց բնօրրաններում քրիստոնեական համայնքների ոչնչացման կանխումն է: «Այսօր Ֆրանցիսկը հայտարարում է, որ տարբեր ժողովուրդներ էին ապրում այս տարածաշրջանում, ոոնք ենթարկվեցին գենոցիդի: Ոչ մեկին չհաջողվեց բարձրացնել այդ հարցը, միայն հայերին հաջողվեց: Սա նրա շահն է, ու նա շահագրգիռ է, որ մենք բարձրացնենք այդ հարցը`կանխելով տարածաշրջանում ահագնացող վտանգը»,- ասաց Վարդան Խաչատրյանը` հավելելով, որ դա մեր շահն էլ է, եւ մենք պետք է դա անենք: Նրա համոզմամբ, դա հայերին հնարավորություն կտա նաեւ վերադառնալ մեր նախնյաց սկզբունքներին`հայերը որեւէ մեկի մերկանտիլ շահերը սպասարկող չեն: Տեղաշարժվել է եվրոպական մոտեցումը, եւ մենք դա պետք է օգտագործենք` գտնում է Վարդան Խաչատրյանը, որպեսզի վերջապես լինենք առավելագույնս անվտանգությամբ ապահովված ժողովուրդ:

«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե ինչպես մի ամբողջ գյուղով կարող են խրախճանել երեխայի գլխատված գլխի վրա»,- ասաց նա`հավելելով, որ շիկացումը հասել է ծայրակետին, բայց Հռոմի պապն այս ամենի մասին չի կարող խոսել, մենք պետք է դա անենք: «Եկել են ժամանակներ, որ մենք պետք է ճշգրիտ պատկերացնենք այն բոլոր քայլերը, որոնք պարտավոր ենք անել: Շատ բան արդեն արվել է, պատրաստի քայլեր կան, որոնք հնարավորություն կտան դուրս բերել մեր ժողովրդին զարգացման արահետ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930