Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին, երբ քննարկվում էր Թուրքիային քննադատող զեկույցը, ելույթով հանդես եկավ ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության անդամ հայազգի Մարգար Եսայանը:
Նա ամեն կերպ փորձում էր համոզել, որ Թուրքիան գնում է բարեփոխումների ճանապարհով:
Սակայն ելույթի ավարտին նա արդեն սկսեց սպառնալ ԵԽԽՎ-ին, թե Էդողանին քննադատելը կարող է «վնասակար ազդեցություն ունենալ Թուրքիա-ԵԽ հարաբերությունների վրա»:
Այնուհետև Մարգար Եսայանն անցավ ինքնախոստովանության` հիշեցնելով, որ ինքը հայ է: Նա ԵԽԽՎ ամբիոնից մասնավորապես հայտարարեց. «Ես հայ եմ, քրիստոնյա, Թուրքիայի քաղաքացի: Հայրս 15 տարի առաջ մի միավորման նախագահ էր, սակայն խոշտանգման զոհ դարձավ: 15 տարի առաջ Թուրքիայում սկսեց բարեփոխումների գործընթացը, և ես ինքս կարող եմ սևն ու սպիտակն ասել այդ գործընթացի»:
Պատվիրակը հայտարարեց, թե ընդունում է Վեհաժողովում հնչեցված մտահոգությունները Թուրքիայի վերաբերյալ: Զեկույցը նա բնութագրեց որպես «Թուրքիայի նախագահի երեսին տրված ապտակ» ու նշեց, թե իր կարծիքով դա ամենևին էլ Եվրոպայի Խորհրդի գործը չէ:
Կարդացեք նաև
Մարգար Եսայանը շեշտեց. «Իհարկե, Թուրքիայում խնդիրներ կան, բայց զեկուցողները հիմնվել են միայն մեկ ուղղության վրա: Գուցե Ստրասբուրգում, Փարիզում նստած հասկանալի չէ, բայց, եթե այցելեք Թուրքիայի հարավ-արևելք, ինչպես ես եմ արել մի քանի օր առաջ, կհամոզվեք, որ այնտեղ գոյություն ունեցող խնդիրները միայն Թուրքային չեն առնչվում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
“Նույնիսկ ընձուղտը տարօրինակ մի երգ է,
Բայց որ փակված է վանդակում, դա արդեն երգ չէ”
ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ