Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազն. Հայաստանին ժամ առաջ անհրաժեշտ է սկզբունքորեն այլ ռազմաքաղաքական ղեկավարություն

Հունիս 23,2016 17:46

Ո՛չ իշխանությունը յուրացրած անձի կամայական գաղտնի ստորագրությամբ, ո՛չ էլ պայմանավորված պատերազմով Արցախում տարածքներ հանձնել հնարավոր չէ: Սակայն Սերժ Սարգսյանի` մադրիդյան ու կազանյան տրամաբանությամբ դավաճանելու պատրաստակամությունը շարունակում է մեծագույն սպառնալիք և ծանր մարտահրավեր լինել Ազգի և Բանակի համար:

Մոսկովյան հանդիպման արձագանքներն «Արցախի գլխին սև ամպերի կուտակման» համատեքստում, Բաքվից կատարվող բացահայտումները և Նալբանդյանի կողմից դրանք ըստ էության չհերքելը, տարածքային զիջումները սոսկ խաղաղության մոնիտորինգային երաշխիքներով պայմանավորելը, Սերժ Սարգսյանի խորհրդավոր այցը Ստեփանակերտ, նախօրյակին Սէֆիլյանի հերթական, շինծու, բայց խորհրդանշական կալանավորումը, այս ամենը հիմք են տալիս պնդելու, որ Սերժ Սարգսյանը չի հրաժարվել իր նախկին դիրքորոշումից, հոգեբանորեն պատրաստ չէ իր իսկ մեղքով անխուսափելի դարձած մեծ պատերազմին և սարսափում է, որ այն ի չիք կդարձնի սեփական իշխանությունը երկարաձգելու ծրագրերը: Բացարձակ զրկված լինելով հանրային աջակցությունից, նա ոչ կարող է զիջել, ոչ էլ ընդունակ է առաջնորդել մեզ հաղթական պատերազմում: Իսկ կիսապատերազմական այս իրավիճակը ձգձգելուն միտված նրա ճարահատ գործողությունները շարունակում են հյուծել Երկիրը:

Հայաստանին ժամ առաջ անհրաժեշտ է սկզբունքորեն այլ ռազմաքաղաքական ղեկավարություն, որը • Հստակորեն կհայտարարի, որ Արցախն, իր ողջ տարածքով Հայաստանի անբաժան մասն է, կամրագրի իր այդ հայտարարությունն՝ Արցախի համահայաստանյան քաղաքական և տնտեսական համակարգերում լիակատար ներառմամբ և ազատագրված ողջ տարածքի լիարժեք բնակեցմամբ; • Նաև կհայտարարի, որ պատերազմի հետագա ծավալման դեպքում Ադրբեջանը պետք է պատրաստ լինի կորցնել իր կողմից մինչ օրս վերահսկվող հայաստանապատկան Նախիջևանն ու Գարդմանքը; • Վերջ կդնի համատարած թալանին, կհամախմբի և կկազմակերպի ժողովրդին` հանուն ազգային միասնության, ինքնիշխանության վերականգնման, անվտանգության և զարգացման:

 

 

«Հայազն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930