Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ‹‹ՌԵՍՈ›› ընկերության ապահովագրական ծառայությունների փաթեթն առավել շահավետ պայմաններով

Հունիս 23,2016 17:42

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական ընկերության հետ համատեղ, առաջարկում է նոր պայմաններ` 4 տեսակի ապահովագրական պրոդուկտների ձեռք բերման համար, որոնք Ձեր կյանքը կդարձնեն առավել ապահով, հարմարավետ և անվտանգ: Տվյալ պրոդուկտները մշակվել են հատուկ ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդների համար, ովքեր օգտվում են ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական ընկերության ծառայություններից:

ԱՊՊԱ

Գույքային վնասների դեպքում մեկ ապահովագրական պատահարի համար փոխհատուցվող գումարը կազմում է 1.8 մլն ՀՀ դրամ: Անձնական վնասների դեպքում մեկ ապահովագրական դեպքի համար փոխհատուցվող գումարը կազմում է 10 մլն ՀՀ դրամ, յուրաքանչյուր տուժողի համար՝ 3.3 մլն ՀՀ դրամ:

ԱՊՊԱ+

ԱՊՊԱ ծածկույթը գույքային վնասի դեպքում ընդլայնվում է մինչև 3 մլն ՀՀ դրամ, իսկ գույքային և անձնական վնասներով ընդհանուր փոխհատուցվող գումարը՝ մինչև 18 մլն ՀՀ դրամ:

Բժշկական ապահովագրություն

Անսահմանափակ քանակությամբ լաբորատոր և գործիքային հետազոտություններից, բժշկական խորհրդատվությունից, արտասահմանյան մասնագետների կողմից եզրակացության և երկրորդ բժշկական կարծիքից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպում՝ վճարելով մեկ անձի համար ընդամենը 36 հազար ՀՀ դրամ:

Ապահովագրական գումարը կազմում է 4 միլիոն ՀՀ դրամ:

Գույքի ապահովագրություն

Անշարժ գույքի և դրանում առկա ունեցվածքի (տեխնիկա, կահույք և այլն) հափշտակման, կողոպուտի, հրդեհի և այլ պատահարների հետևանքով պատճառված վնասից ապահովագրություն՝ սկսած տարեկան 6000 ՀՀ դրամից:

Անշարժ գույքի ապահովագրության փոխհատուցվող գումարը կազմում է մինչև 10 մլն ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ապահովագրական պոլիսներ` առանց ապահովագրական ընկերության գրասենյակ այցելելու անհրաժեշտության: Բավական է այցելել Բանկի 65 մասնաճյուղերից մեկը, տեղում

վճարել ծառայության դիմաց և ձեռք բերել ապահովագրական պրոդուկտը` խնայելով Ձեր ժամանակը:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական պոլիսների ձևակերպման պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիմել Բանկի մասնաճյուղեր, այցելել www.vtb.am կայք կամ զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930