Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բերդի զինկոմին սպանողը դատապարտվեց 11 տարի ազատազրկման

Հունիս 23,2016 17:21

Հունիսի 23-ին քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Բերդի նստավայրում ավարտվեց Մովսես գյուղի 41-ամյա բնակիչ Արթուր Մկրտումյանի դատավարությունը: Նա մեղադրվում է 2015թ. սեպտեմբերի 18-ին Մովսես գյուղի բնակիչ, Բերդի զինկոմ,1966թ. ծնված Դերենիկ Պապյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Արթուր Մկրտումյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 11 տարվա ազատազրկման: Քրեական գործով մեղադրողը դատարանին միջնորդել է ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկման:

Արթուր Մկրտումյանը սպանության համար իրեն մեղավոր չի համարում, ասելով, որ չի հիշում դեպքը, այդ օրվա իրադարձությունները: Նա եղել է հարբած վիճակում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930