Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ընդդիմադիրները դեռ լռում են եռակողմ հանդիպման մասին

Հունիս 23,2016 17:15

«Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպմանը, իրանագետ Արտյոմ Տոնոյանը ներկայացրեց վերջինիս շուրջ Ադրբեջանի քաղաքական շրջանակների գնահատականները:

«Որքան էլ տարօրինակ է, բայց Ադրբեջանական Հանրապետության ընդդիմադիր գործիչները այս հանդիպման հետ կապված կարծիք գրեթե չեն արտահայտել: Դաշտում որոշակի ակտիվությամբ աչքի ընկնող ընդդիմադիր գործիչներից «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քարիմլին, «Ազգային խորհուրդը» ներկայացնող Ջամիլ Հասանլին և «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին, ի տարբերություն Վիեննայի հանդիպման, երբ ակտիվ մեկնաբանում էին այն եւ վերաբերմունք արտահայտում, այս անգամ տարօրինակ կերպով դեռևս լռում են»,-ասաց նա:

Մանրամասները` տպագիր «Առավոտ»-ի հունիսի 24-ի համարում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930