Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ

Հունիս 23,2016 17:08

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:

2016թ. հունիսի 15-ին` ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երկաթգծի «Դեպո»-ի տարածքում 55-ամյա տղամարդ է մահացել:

Դեպքի վայրում կատարված զննության արդյունքում Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ-ի տարածքում գտնվող նորակառույց մաքսային գոտում՝ երկաթյա աստիճանի մոտ, հայտնաբերվել է ՍՊԸ-ի ներկարար Վ. Մխիթարյանի դին:

Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության` տղամարդը մոտ 3 մետր բարձրությունից վայր է ընկել:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930