Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանները մի մութ անկյունում հարվածեցին Գեղամ Խաչատրյանին՝ հետո ասեն՝ Գեւորգն եկավ, խփեց, արյունահոսեց». Գեւորգ Սաֆարյան

Հունիս 23,2016 16:45

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն այսօր ոստիկան Վարդան Ապրեսյանի հարցաքննությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ:

«Պարզ դարձավ, որ ոստիկանությունը հրահանգավորում է, որ իրավախախտումը կանխելու համար ոստիկանները իրավախախտին երկու կողմից բռնեն, բայց Գեղամ Խաչատրյանը, անտեսելով ոստիկանության հրահանգավորումը, մոտեցավ ու գետնին տապալեց Հովհաննես Ղազարյանին: Գեղամ Խաչատրյանը գնաց այդ սադրանքին, որ բախում հրահրի: Նրանք սպասում էին, որ ես կհարվածեի ու ինձ կձերբակալեին, բայց ես դա չարեցի:

Ես չհարվածեցի Գեղամ Խաչատրյանին, չնայած դրա իրավունքն ունեի, եթե Գեղամ Խաչատրյանն այդ օրն ունեցել է վնասվածք, հարց է առաջանում՝ որտեղից. Տեսագրություններում տեսանք ՝ միջադեպն ավարտվել էր, նա վնասվածք չուներ: Այստեղ կա մի տրամաբանական պատասխան, ոստիկանները, տեսնելով որ իրենց սադրանքը չիրականացավ, մի մութ անկյունում հարվածեցին Գեղամ Խաչատրյանին, որ հետո ասեն՝ Գեւորգն եկավ, խփեց, արյունահոսեց: Սա հատուկ կազմակերպված քաղաքական պրովոկացիա էր, որ ինձ քաղաքական ճնշումների ենթարկեն»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը:

Ըստ նրա, իշխանությունները, օգտագործելով քննչական մարմնին ու դատախազությանը, քաղաքական հետապնդում են իրականացնում իր նկատմամբ. «Քաղաքական հետապնդման ապացույց է նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանին ֆիկտիվ մեղադրանքով ձերբակալելը: Իմ նկատմամբ հարուցված քրեական գործում իրավական ընթացք չկա, սա իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական ճնշումների հետեւանք է»:

Ի դեպ, դատարանը թույլ չտվեց Գեւորգ Սաֆարյանին անդրադառնալ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորմանը, հորդորեց խոսել իր գործոնի վերաբերյալ ու ըստ էության:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine G says:

    Անհապաղ դադարեցնել Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930