Լրահոս
Օրվա լրահոսը

«Քամի արեցին, փոշի արեցին, ոչ մի ռեալ պատասխան՝ Նաիրիտի հարցում». «Ա1+» (տեսանյութ)

Հունիս 23,2016 16:24

«Նաիրիտ»-ի խնդիրը օդում կախված է ու գնալով անհեռանկար է դառնում: Այսօր Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ, որտեղ բողոքի ակցիա անցկացրեց «Նաիրիտ» գործարանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ իրենց խմբակցության հնչեցրած հարցին որեւէ հստակ պատասխան գործադիր մարմնից չեղավ. «Քամի արեցին, փոշի արեցին, ոչ մի ռեալ պատասխան չկա»:

Ըստ նրա՝ խնդիրը ոչ այնքան «Նաիրիտ»-ինն է, որքան երկրի գահավիժող տնտեսությունն է. «Բյուջե չի հավաքվում, հարկային բեռն են ուզում բարձրացնել, ներդրումներ ու տրանսֆերտներ չկան, այսինքն՝ չկա տնտեսական մի ցուցանիշ, որ մեր երկիրը հաջողություն գրանցի: Եթե ընդհանուր առմամբ ես նայում, այդ դեպքում «Նաիրիտ»-ի հարցն ինչո՞ւ պետք է լուծվի: «Նաիրիտ»-ն արդար է, իր խնդիրը լուծում է, բայց նայի՝ քանի հատ «Նաիրիտ»-ի խնդիր կա, ո՞վ է լուծելու, որո՞վ է լուծելու, ո՞ր բյուջեով են լուծելու՝ մարդ չկա, քաղաքացի չկա, արտադրող չկա: Հայաստանում հիմա թոշակառուներն ավելի շատ են, քան աշխատողները, տնտեսությունը քիչ է մնում արդեն պայթի՝ մուտք չկա, ստվերը՝ ստվերում է մնում, գողերը՝ գողանում են, կոռուպցիան ավելանում է: Խնդիրը քաղաքական դաշտում է»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930