Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության ոլորտի ո՞ր պաշտոնյան է «գրագողը»

Հունիս 23,2016 15:48

Buh.am կայքի տեղեկություններով՝ կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ատենախոսության մեջ մեծ ծավալի գրագողության դեպքեր են հայտնաբերվել:

Aravot.am-ը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ  Արզումանյանից հետաքրքրվեց՝ կա՞ նման բան:

Տիկին Արզումանյանը պատասխանեց, որ այս պահին նման տեղեկատվություն չունեն: Բայց նաեւ չթաքցրեց, որ որոշ գիտական աշխատանքների որակն իսկապես այն չէ:

Հիշեցնենք, որ 2016թ.  հունիսի 20-ի դրությամբ՝ ՀՀ ԲՈՀ-ում չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների թիվը 35 է, որոնցից 4-ը՝ դոկտորական աշխատանքներ են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ www.plagiarism.com կայքից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930