Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ջրբաշյանը՝ Հարկային օրենսգրքի մասին. «Փաստաթուղթ, որը կոնցեպտուալ թերի է»

Հունիս 23,2016 15:40

«Կար տպավորություն, որ առաջին անգամ փորձվում է երկխոսություն կատարել բիզնես միջավայրի հետ, փորձել գտնել զարգացման ուղիները»,- հունիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հարկային օրենսգրքի նախագծին, ասաց Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը:

Նա նշեց, որ հարկային ֆորումի ձեւաչափի ընթացքում հնչեցրած հայեցակարգային կետերը բավականին լուրջ փոփոխության ենթարկվեցին վերջնական տեքստի մակարդակով:

Ջրբաշյանը նկատեց, որ Ազգային ժողով ներկայացված հայեցակարգը եւ տեքստը իրար չեն համապատասխանում. «Կարծում եմ՝ որոշակի գործընթաց ընթացավ կառավարության քննարկման ձեւաչափում, որտեղ որոշակի հայեցակարգային փոփոխություններ կատարվեցին: Եթե իրականում տեքստին ծանոթանաք, մեզ հաջողվել է խորհրդի ընթացքում բավականին լուրջ փոփոխություններ ներմուծել հարկային օրենսգրքի մեջ՝ տեխնիկական մակարդակի, կազմակերպման մակարդակով, ԱԱՀ-ի մասով, բազմաթիվ հետաքրքիր փոփոխություններ են առկա դեպի զարգացումն ուղղված, դեպի կոռուպցիոն ռիսկերի կառավարման տեսանկյունից: Բայց մտահոգիչ է, որ հիմնական համակարգային կետերը դրվեցին մի կողմ եւ արդյունքում ծնվեց մի փաստաթուղթ, որը կոնցեպտուալ թերի է»:

Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ նամակը, որն իրենք ուղղել էին կառավարությանը, հետագայում նաեւ Ազգային ժողովի նախագահին եւ Հայաստանի Հանրապետության նախագահին այն պահին էր, երբ Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացվել էր Ազգային ժողով, ոչ արտահերթ ռեժիմի ձեւաչափով եւ առաջարկում էին այն հետ կանչել, վերադառնալ կառավարության ներքին քննարկումներին. «Անսպասելին այն էր, որ դրանից հետո, ունենալով նմանատիպ որոշում, հանձնարարական վարչապետի կողմից, այդ նախագիծը արտահերթ նիստի ձեւաչափով մտցվեց օրակարգ: Անգամ այդ ժամանակ ընթանում էր որոշ բանակցային գործընթաց, որովհետեւ խոսվում էր նրա մասին, որ գուցե ներառենք օրակարգում, բայց չքվեարկենք, այլ քննարկման փուլում փոխենք այդ հայեցակարգային կետերը, հետո վերադառնանք քվեարկությանը աշնանային նստաշրջանին:

Սակայն կարծում եմ այստեղ գործեց երկու ֆենոմեն՝ առաջինը, որ փաստաթուղթն արդեն ներկայացված էր Ազգային ժողով եւ համապատասխանաբար որոշվեց քվեարկվի, բայց առաջինից երկրորդ ընթերցում անցնի լուրջ փոփոխությունների փուլ: Երկրորդ հիմնավորումը նա էր, որ երբ առաջին ընթերցմամբ ընդունված է փաստաթուղթը ենթադրվում է, որ բանակցային դիրքը այս դեպքում կառավարության եւ քաղաքական մեծամասնության շատ ավելի ամուր է, որովհետեւ կա քվեարկված տարբերակ, եւ փոխզիջումը պետք է գտնվի այդ տեղից սկսած: Եթե չկար քվեարկած տարբերակ փոխզիջման հնարավորություններն ավելի լայն էին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930