Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանն ասում է՝ Գերմանիայում բուժվող զինվորներին գումար չեն տա, բայց պատրաստ են այստեղ բուժօգնություն տալ

Հունիս 23,2016 15:35

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած եւ այժմ Գերմանիայում բուժվող զինծառայողների համար պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվի: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Գերմանիայում բուժվող Արման Լազգիյանի հայրը՝ Միքայել Լազգիյանը եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը օրերս հայտարարել էին, որ տղաների բուժման համար կառավարությունը գումար չի հատկացրել, ուստի պահանջում էին, ինչպես որ կառավարության որոշմամբ է սահմանված, գումար հատկացնել այս զինվորների բուժման համար:  Հիշեցնենք նաեւ, որ կառավարությունը պնդում է, որ զինվորներին արտերկրում բուժման համար գումար չի հատկացվում պետությունից, քանի որ նրանց Հայաստանում էլ հնարավոր է բուժել:

Պետությունը ոչ մի կոպեկ չի ծախսել զինվորների բուժման համար, մասնավորապես «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող եւ դուրս գրված վիրավոր զինծառայողների բուժսպասարկման ծախսերը հիվանդանոցին բյուջեից պետպատվերի շրջանակներում չի տրամադրվել գումար:

Արմեն Մուրադյանն այսօր անդրադառնալով այս եւ զինվորների բուժման խնդրին, ասաց. «Նման բան չի կարող լինել, որ պետությունը մասնակցություն չունենա. առաջին գծից մինչեւ նեղ մասնագիտական բուժօգնություն՝ պետական հովանու ներքո է եղել: Ինչ վերաբերում է նրան, որ կոնկրետ հիվանդանոցը հայտ չի ներկայացրել, ինքը հանդես է եկել բարերարի կեցվածքով, կարծում եմ՝ սա շատ ողջունելի է: Համոզված եմ՝ նման կեցվածքով հանդես եկող բարերարները հետագայում էլ կփորձեն հոգալ ծախսերը, որոնք տղաների մոտ հետագայում կարող են առաջանալ, իսկ նման ծախսեր առաջանալու են: Ինչ վերաբերում է պետական ծախսերին, ապա Հայաստանում բոլոր հնարավոր միջոցառումները, նաեւ բուժական օգնությունը պետական ծրագրերի շրջանակներում են կատարվում եւ մենք պատրաստ ենք մեր տղաների վերադառնալուն պես շարունակել այդ ծրագրերում ներգրավելը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930