Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանությանը

Հունիս 23,2016 15:11

«Մենք տեսել ենք, թե ինչպես է Թուրքիան հետ կանչում իր դիվանագետներին այն երկրներից, որոնք 1915-ի օսմանյան ջարդերը հայերի նկատմամբ բնութագրել են որպես ցեղասպանություն»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին, երբ քննարկվում էր «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով զեկույցը, հայտարարեց շվեդ պատվիրակ Մարկուս Վիչելը (լուսանկարում):

Թուրքիայի հասցեին քննադատության շարանը պարունակում էր քրդական խնդիրը, Սիրիայում զինված հարձակումները, քաղաքացիների նկատմամբ հալածանքները, ընդդիմադիր, հատկապես քուրդ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը: Պատվիրակը փաստեց, որ ժամանակին որպես ժողովրդավարական մուսուլմանական երկրի օրինակ համարվող Թուրքիան այսօր լուրջ խնդիրներ ունի:

Պատվիրակը նշեց նաև, որ «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսը արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրած Թուրքիայի ժողովրդավարությունն այսօր խամրում է, փոխարենը երկրում նոր թափ են առնում հետապնդումները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930