Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները պետք է արթնանան եւ վախենան հայկական կողմի հայտարարություններից». Թեւան Պողոսյան (Տեսանյութ)

Հունիս 23,2016 15:05

«Ադրբեջանի անիմաստ եւ ապուշ հայտարարություններին արձագանքել եւ դրանք քննարկել պետք չէ»,-վստահ է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: «Տեսակետ» մամուլի ակումբում հունիսի 23-ին նա անդրադարձավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե իբր Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանին հանձնել Արցախի մի շարք շրջաններ:

«Պետք է այնպես անենք, որ Ադրբեջանում քննարկեն հայկական օրակարգային թեմաները, մասնավորապես այն, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջը: Այդ իրենք պետք է արթնանան եւ վախենան, թե հայկական կողմն ինչ նոր քայլեր եւ հայտարարություններ է անելու: Ոչ թե մեր պես տեսնենք` ո՞ր ադրբեջանցին ինչ է ասել ու քննարկենք»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Նա կարծում է, որ Մամեդովի հայտարարությունն իրականում ադրբեջանական դիվանագիտության հաշվարկված քայլերից է, որը նպատակ ունի հայության շրջանում քննարկման թեմա դառնալ: «Անիմաստ մտավարժանքներ են նման խոսակցությունները: Այդ հայտարարությունն այն է, ինչը որպես փաստաթուղթ 2011թ. Կազանում մերժեց Ադրբեջանը: Եթե մերժել է, հիմա ի՞նչ է ստացվում` համաձայնվե՞լ է…»,-հարցադրում արեց պատգամավորը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930