Լրահոս
Օրվա լրահոսը

Անհապաղ դադարեցնել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը

Հունիս 23,2016 14:48

2016 թ. հունիսի 20-ին ձերբակալվեց «Նոր Հայաստան» ընդդիմադիր քաղաքական շարժման ղեկավարներից  Ժիրայր Սեֆիլյանը։

Նույն օրը  ՀՀ Քննչական կոմիտեն, իր տարածած հաղորդագրությամբ հայտնելով  Ժ. Սեֆիլյանի ձերբակալության մասին, որպես հիմնավորում ներկայացրեց  մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու  և պահելու կասկածանքը, որը նպատակ ուներ իբր թե զավթել որոշ շենք-շինություններ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։

ՀՀ Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, թե դեռևս 2016թ․ մայիսի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ինչ-որ ավտոմեքենայից հայտնաբերել են «Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը»։

Կարևոր է նշել, որ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից հիշատակված ճանապարհատրանսպորտային պատահարի և ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերման մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել։

Ժ․Սեֆիլյանի բնակարանում իրավապահ մարմինների կողմից խուզարկություն կատարելու ընթացքում Ժիրայր Սեֆիլյանի կնոջ կողմից հրավիրված փաստաբան Տիգրան Հայրապետյանին, որը հանդիսանում է նաև Ժ. Սեֆիլյանի պաշտպանը, ոստիկանության աշխատակիցներն ապօրինաբար արգելել են մուտք գործել բնակարան և սահմանափակել են իրավական օգնություն ստանալու՝ Սեֆիլյանների իրավունքը:

Հաշվի առնելով արդեն ավելի քան մեկ տարի՝ 2015 թվականի փետրվարի 18-ից, «Հիմնադիր խորհրդարանի»-ի անդամների դեմ  շարունակվող  քրեական հետապնդումն ու ճնշումները, ինչպես նաև նրանց նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից բռնության ու խոչընդոտումների չբացահայտված դեպքերը՝ ակնհայտ է ծրագրավորված և համակարգված ապօրինությունների կիրառումը Ժ․Սեֆիլյանի և նրա համախոհների նկատմամբ: Ակներև է, որ իրականացվում է քաղաքական հետապնդում, որն  ուղղված է իշխանության դեմ առավել քննադատական և խիստ դիրքորոշում ունեցող գործիչների նկատմամբ։

Հայաստանի Հանրապետությունը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, հանձինս գործող իշխանությունների, շարունակում է խախտել խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը և շարունակում է քաղաքական հետապնդումը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ քաղաքական այլախոհների նկատմամբ։

Սույն հայտարարությամբ դատապարտելով Ժ․Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը և ապօրինի ազատազրկումը՝ ճանաչում ենք որպես քաղաքական հետապնդում, իսկ Ժ. Սեֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ և պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ժ․Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումը։

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Հայտարարությունը բաց է միանալու համար:

 

Հայտարարությանը միացել են՝

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ

Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ

«Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ

Լիլիթ Հովհաննիսյան

«Սոսե» Կսանանց Հիմնահարցեր” ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպություն

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Համայնքի Զարկերակ ԵՀԿ

«Խաղաղության երկխոսություն»

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ

Արմավիրի զարգացման կենտրոն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Արաքս Կենտրոն ԲՀԿ

«ԵՀԱԿ» ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Հասարակություն առանց բռնության ՀԿ

«Հոգևոր Հայաստան» ՀԿ

Քաղաքացիական Ֆորում ՀԿ

Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների ՀԿ

Բիոսոֆիա ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ընտանիք և համայնք ՀԿ

«Երրորդ բնություն» ՀԿ

«Ունիսոն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ

Կաղնի ՀԿ

«Տրտու» մշակութային ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armine G says:

    Անհապաղ դադարեցնել Ժ․Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումը։

  2. Armine G says:

    Ահա իրական պատճառը թե ինչու՞մ է մեղադրվում Ժիրայր Սէֆիլյանը:
    «Ականատես ենք եղել, թե ինչպես այդ մարդիկ, արտաքին գործոնը օգտագործելով, շահագործելով, մեր երկիրը մաս-մաս վաճառելով իրենք կարողացել են իրենց իշխանությունը պահպանել: Բոլորս գիտենք, որ այլեւս բան չի մնացել վաճառելու, այս անգամ վաճառելու Արցախի հերթն է եկել»,- հունիսի 11-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
    https://www.aravot.am/2016/06/11/702884/

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930