Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օֆշորի գործով» դատարանում հարցաքննության կանչեցին Ամերիաբանկի 2 տնօրեններին

Հունիս 23,2016 14:35

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Օֆշորի» հայտնի գործի քննությունն էր:

Նախորդ դատական նիստերին, որպես վկա հրավիրվել էր Կենտրոնական բանկի աշխատակիցներից մեկը, որը չէր ներկայացել, բանկից էլ ասել էին, որ նա այլեւս մեզ մոտ չի աշխատում: Այսօր նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանն ասաց, որ այդ աշխատակցին գտել են , հասցեն պարզել են, ապրում է Դավիթաշենում:

Այս դատական նիստին պետք է ներկայանար Սերգեյ Պետրոսյանը՝ «Ամերիաբանկի» գլխավոր մասնագետը, սակայն նա չէր եկել: Դատավարության կողմերն առաջարկեցին դատավորին, որ առայժմ նրանց բերման ենթարկելու որոշում չկայացնի, հաջորդ դատական նիստին էլ հրավիրի, եթե այս անգամ էլ չգան՝ նոր միջոցներ ձեռնարկի:

Գործով տուժող Փայլակ Հայրապետյանի փաստաբան Շալիկո Փիրուզյանն էլ առաջարկեց, որ հաջորդ նիստին դատավորը հրավիրի նաեւ Ամերիաբանկի տնօրեններին՝գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանին եւ տնօրինության անդամ Գագիկ Սահակյանին:

Դատավորն ասաց, որ եթե գան, տնօրեն մարդ են, ամեն մեկի հարցաքննությունը 1.5 ժամ տեւում է, նրանց աշխատանքը 3-4 ժամով կխափանենք, ինչը ճիշտ չէ, պետք է մեկ-մեկ կանչել: Այնուամենայնիվ, որոշում կայացվեց հաջորդ նիստին 4 վկային էլ հարցաքննել՝ Ամերիաբանկի երկու տնօրեններին, գլխավոր մասնագետին եւ ԿԲ նախկին աշխատակցին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930