Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ Կենտրոնական բանկը հավանական է համարում, որ հայկական ընկերությունները կասկածելի գործարքներ են իրականացնում. vedomosti.ru

Հունիս 23,2016 14:07

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը նախազգուշացրել է այդ երկրում գործող բանկերին, որ զերծ մնան ներքաշվել այնպիսի գործարքների մեջ, որոնք կարող են ներկայացնել իրենց հաճախորդները Մաքսային միության երկրների ապրանքների հաշվարկի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական vedomosti.ru-ն։

ՌԴ ԿԲ-ն խորհուրդ է տվել առավել ուշադրություն դարձնել Հայաստանի և Ղրղզըստանի վրա։ Այսպիսի մտահոգությունների պատճառն այն է, որ Մաքսային միության ընդլայնումից հետո կան որոշակի ռիսկեր, որոնք կապված են նախկինում արդեն հայտնի «բելառուսա-ղազախական սխեմայի» հետ, որը ենթադրում է դրամական միջոցների անօրինական դուրսբերում և այդ երկրներից դեպի Ռուսաստան ապրանքների ներմուծում ենթադրող գործարքներ։

Որոշ ներմուծողներ, հաշվի առնելով հանգամանքը, որ Մաքսային միության ներսում բացակայում են սահմաններ ստեղծում են ապրանքի ներկրման տեսանելիություն, որի օգնությամբ դրամական միջոցներն ուղարկում են արտասահման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930