Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախագահական նստավայրի մամուլի խոսնակ. Նրանք մեր հայերն էին. «Հաբերլեր»

Հունիս 23,2016 13:51

Թուրքիայի նախագահական նստավայրի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը կրկին անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությանը։

Խոսելով Բունդեսթագի ընդունած որոշման մասին՝ Քալընն ասել է. «Անհնար է, որ մենք ընդունենք Թուրքիայի, թուրք ժողովրդի հասցեին հնչած այդ անհիմն մեղադրանքը։ Մենք արդեն ասել ենք, որ դրանք ընդհանուր ցավեր են (թուրքական պաշտոնական դիրքորոշման համաձայն 20-րդ դարասկզբին տեղի են ունեցել ցավալի իրադարձություններ, որոնց հետևանքով տուժել են ինչպես հայերը, այնպես էլ թուրքերը,-խմբ.)։ Նրանք մեր հայերն էին։ Ի՞նչ է, 700 տարի հայերի հետ ապրելուց հետո մենք որոշել էինք կոտորե՞լ նրանց։ Դա չունի տրամաբանական բացատրություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930