Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի դատարանում կայացել է ВАЗ-2114 և Rolls-Roys Phantom մեքենաների ավտովթարի գործով դատական առաջին լսումը։ Այս մասին տեղեկացնում է telefakt.ru կայքը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Rolls-Roys Phantom մեքենան պատկանում է ռուս չինովնիկ Ալեքսանդր Արիստովին։ Հաշվի առնելով հանգամանքը, որ մեքենան հաշվառված է եղել որպես ծառայողական, դատարան ներկայացված հայցում ВАЗ-2114-ի վարորդից որպես փոխհատուցում պահանջվող 5 միլիոն ռուբլու չափը վերանայվել է, որի փոխարեն, դատարանի համապատասխան որոշման դեպքում, ВАЗ-2114-ի վարորդը պետք է 3 միլիոն 393.000 ռուբլի փոխհատուցում վճարի։
Գումարի կրճատման մասին այդ լուրն առանձնապես չի ուրախացրել ВАЗ-2114-ի վարորդին, որը մտադիր է վաճառել իր երիկամներից մեկը, որպեսզի կարողանա փոխհատուցել հասցրած վնասի համար։ Ռուսական արտադրության մեքենայի վարորդն ասել է, որ ինքն այժմ աշխատում է գործարանում՝ ամսեկան 40.000 ռուբլի աշխատավարձով։
Տեղեկացնենք, որ վերը նշված ՃՏՊ-ն տեղի էր ունեցել 2016թ. փետրվարի 2-ին։ Ավտովթարի հետևանքով ВАЗ-2114-ի վարորդը կոտրել էր ձեռքը, կողերը և ուղեղի վնասվածք էր ստացել, իսկ ահա Rolls-Roys Phantom-ի ուղևորները՝ գործարարն ու իր վարորդը վնասվածքներ չէին ստացել։
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=VhUUVhbBjpE