Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը դիմել է ՀՔԾ և Ոստիկանություն՝ Ս. Ալեքսանյանի գործով

Հունիս 23,2016 13:36

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ
Վահրամ Շահինյանին ուղարկել է հետեւյալ պատգամավորական հարցումը.
Պարոն Շահինյան.

Ս/թ հունիսի 17-ին քաղաքացի Արմեն Իսրայելյանը, ով ներկայացել է որպես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «մոտ» աշխատած անձ, armtimes.com կայքի տեսախցիկի առաջ ներկայացրել է տեղեկություններ, վկայություններ, որոնք վկայում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ղեկավարվող հանցավոր սխեմայի գոյության մասին (տես):

Իսրայելյանի ներկայացրած փաստերը վկայում են, որ այդ հանցավոր մեխանիզմի գործունեության մեջ որոշակի դերակատարում ունի նաեւ ՀՀ Ոստիկանության Մալաթիայի բաժինը:

Ճիշտ է, հրապարակման լույս ընծայումից եւ ԱԺ-ում խնդրի հետ կապված իմ արած հայտարարություններից հետո Իսրայելյանը մեկ այլ լրատվամիջոցի միջոցով հրաժարումի հայտարարություն է արել, բայց armtimes.com-ում նրա վկայակոչած փաստերը պիտի գոյություն ունենան (կամ չունենան) անկախ նրանից՝ սկզբնաղբյուր հանդիսացած անձը պնդու՞մ է դրանց վրա, թե ոչ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ը) կետի, 7-րդ հոդվածի բ) կետի համաձայն ակնկալում եմ ստանալ հետեւյալ հարցի պատասխանը.
– Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Հատուկ քննչական ծառայությունը վերը նշված հրապարակման մեջ առկա փաստերը ՀՀ օրենսդրության սահմանված կարգով ստուգելու եւ դրանց համապատասխան ընթացք տալու համար:
Կանխավ շնորհակալություն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Նմանատիպ մի գրություն էլ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանին եմ ուղարկել՝ Ոստիկանության Մալաթիայի բաժնի մասով:

Գրությունը՝ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930