Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի 20-ամյա բնակչուհի Հերմինե Իփակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին եւ գիտակցելով իր կողմից կեղծ տեղեկատվություն տալու հանգամանքը, 2016թ. մարտի 15-ին ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է տվել, որ 2015թ. դեկտեմբերի սկզբին իր համագյուղացիներից մեկը «Քարարտ» ձեռնարկության հյուրանոցում, 2016թ. հունվարի սկզբին մեկ ուրիշ համագյուղացի Աչաջուր գյուղում գտնվող, աղջկա տատի տան հետնամասում, 2016թ. փետրվարին մեկ այլ համագյուղացի դարձյալ իր տատի տան հետնամասում իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ:
Աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»): Սույն հոդվածը նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հ. Իփակյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում իրեն մասնակի է մեղավոր է ճանաչել: Նա դատարանում պաշտպան չի ունեցել:
Հունիսի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանը Հ. Իփակյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 6 ամսվա ազատազրկման:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ