Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն խլել և ջուրն է գցել հարց ուղղելու նպատակով իրեն մոտեցած լրագրողի միկրոֆոնը։ Այս մասին տեղեկացնում է The Guardian -ը։
Եվրո-2016-ի շրջանակներում Պորտուգալիայի ազգային հավաքականի ցույց տված արդյունքների հետևանքով՝ հավաքականի առաջատար Ռոնալդուն հայտնվել է լրագրողների քննադատության թիրախում։ Նրա հասցեին հնչած քննադատություններն էլ ավելի սաստկացան, երբ Ռոնալդուին չհաջողվեց իրացնել Ավստրիայի հետ հանդիպման վերջնամասում նշանակված 11 մետրանոց տուգանային հարվածը։
Ռոնալդուի և լրագրողի մասնակցությամբ տհաճ դեպքը տեղի է ունեցել Լիոնի հյուրանոցներից մեկի մերձակայքում, երբ քայլող ֆուտբոլիստին մոտեցող լրագրողը փորձել է հարց ուղղել Ռոնալդուին։ Պորտուգալացի մարզիկը զայրացել է, խլել է լրագրողի ձեռքի միկրոֆոնը և նետել ջուրը։
Կարդացեք նաև