2016թ. հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ նախարարները կհանդիպեն Բաթումիում։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ նախարարների հերթական հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են հուշագիր ստորագրել։ Ավելի վաղ ադրբեջանական Գաբալայում տեղի էր ունեցել այդ երկրների նախարարների չորրորդ եռակողմ հանդիպումը։
Առաջիկա հանդիպման մասին տեղեկացրել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Թինաթին Խիդաշելին։ Վրաստանի ՊՆ նախարարի խոսքերով. «Երեք պետությունների նախարարությունները աշխատում էին հուշագրի վրա, որի ստորագրումը նախատեսվում է այս հանդիպմանը։ Թուրքիայի ՊՆ նախարարի փոփոխությունը փոքր-ինչ հետաձգեց մեր հանդիպումը։ Մենք նախատեսում էին այն անցկացնել 2016թ. հուլիսի սկզբին, բայց այն տեղի կունենա կա´մ հուլիսի վերջին, կա´մ օգոստոսի սկզբին՝ Բաթումիում։ Մենք ջանքեր ենք գործադրում հարցերը համատեղ լուծելու համար»։
Տեղեկացնենք նաև, որ Գաբալայում կայացած հանդիպման ընթացքում 3 երկրի նախարարները պայմանավորվածություններ էին ձեռք բերել համատեղ զորավարժություններ անցկացնելու, ինչպես նաև նավթամուղների և գազամուղների անվտանգությունը համատեղ ապահովելու հարցերում։
Կարդացեք նաև