Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կստեղծվի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ

Հունիս 23,2016 12:39

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության նիստում ասաց, որ որոշվում է 2016 թվականի ինն ամսում պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 103 մլն 500 հազար դրամ՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ ստեղծելու նպատակով:

Այս որոշման ընդունումը, ըստ նախարարի, պայմանավորված է խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ըստ գյուղնախարարի՝ խաղողագործության և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության ոլորտներում վերջին տարիներին իրականացված բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքների շնորհիվ նկատվում են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման ակնհայտ միտումներ, սակայն ոլորտներում առկա հիմնական խնդիրների վերլուծությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է իրականացնել ներկա իրավիճակի բարելավմանն և հնարավորությունների ամրապնդմանն ուղղված լուրջ քայլեր:

Նախորդ տարվա գինեգործական արտադրանքի արտահանման և խաղողի բերքի մթերման հետ կապված խնդիրները ցույց են տվել, որ պայմանավորված են այն հանգամանքով, որ Հայաստանում գրանցված տվյալ ոլորտի միություններն ի զորու չեն կյանքի կոչել ոլորտի զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն, թեպետ դրա հետ մեկտեղ կան նաեւ օբյեկտիվ տնտեսական բնույթի պատճառներ: Թե գործադիր իշխանությունը, թե վերոնշված միությունները դեռևս չեն գտել արդյունավետ ուղիներ, որոնք հնարավորություն կընձեռեին բարձրացնելու արտադրանքի որակը, ընդլայնելու ապրանքի տեսականին, ձևավորելու հայկական միասնական բրենդը և բարձրացնելու դրա ճանաչելիությունը: Իսկ դրանք այն հիմնական շարժիչներն են, որոնք նպաստում են վաճառքի աճին, ուստի՝ նաև ոլորտի հետագա զարգացմանը:

«Վրաստանում մեծ արդյունք է գրանցվել նմանօրինակ հիմնադրամի գործունեության արդյունքում: Հինգ ամսվա ընթացքում այնտեղից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի: Այդ ակնկալիքով մենք ստեղծում այս հիմնադրամը»,- հայտնեց Հովիկ Աբրահամյանը: Նա նաեւ ասաց, որ լուրջ ակնկալիքներ ունի այս հիմնադրամի ստեղծումից, պետք է աշխատանք տանել, որպեսզի ոլորտի արտադրանքի արտահանումն աճի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930