Հունգարական WizzAir ավիաընկերությունն աննախադեպ ցածր գներ է սահմանել Վրաստանի Քութայիսի օդանավակայնի ուղևորների փոխադրման համար։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։
Մասնավորապես Քութայիսի-Սալոնիկի չվերթի ուղևորները Վրաստանից Հունաստան կարող են հասնել ընդամենը 15 եվրոյով, իսկ Քութայիսիից Միլան չվերթի արժեքը կկազմի 30 եվրո։ Այս գները կգործեն ընթացիկ տարվա հոկտեմբերից։
Հաղորդվում է նաև, որ Քութայիսիի օդանավակայանից կբացվեն 7 նոր ուղղություններով չվերթներ դեպի Սոֆիա, Լառնակա, Սալոնիկի, Միլան, Բեռլին, Մյունխեն, Դորտմունդ։
WizzAir-ը համ Վրաստան ա թռնում, համ էլ Ադրբեջան: Թող Հայաստան էլ թռնի, ստեղ էլ գներն էժան լինեն: Բայց ով կթողնի: Բա չինովնիկներն ինչ ուտեն: