Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստան հայոց» ռոք խմբի կեսն ազատամարտիկներ են. «168 ժամ»

Հունիս 23,2016 12:17

«Ոստան հայոց» ռոք խումբը հիմնադրվել է 1986 թվականին՝ ռոք երաժիշտ, բաս կիթառահար Արեգ Նազարյանի կողմից: Խումբը 1980- ականներին ազգային շարժման հիմնադիրներից մեկն էր։ «168 ժամը» զրուցել է խմբի հիմնադիր, կոմպոզիտոր, «Արտավազդ և Կլեոպատրա» ռոք- օպերայի հեղինակ, ազատամարտիկ Արեգ Նազարյանի հետ։

– Շուտով ձեր խմբի 30-ամյակն է։ Ինչպե՞ս եք պատրաստվում այն տոնել։

– Պլանավորում ենք խմբի 30-ամյակը սեպտեմբերին նշել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Նախնական պայմանավորվածություններ արդեն կան, որոշ ճշտումներ են անհրաժեշտ։ Կարծում եմ՝ մեր «Արցախ» երգը համահունչ է մեր 30-ամյակին, քանի որ մեր խմբի ողջ կենսագրությունը կապված է Արցախի, Արցախյան պայքարի հետ։ Մեր խմբի 50 տոկոսը (խումբն ունի 4 անդամ) երկուսս՝ ազատամարտիկ (մեներգիչ Հովհաննես Կուրղինյանը) ենք։

– Այսինքն՝ Ստեփանակերտի համերգը խորհրդանշական է։

– Այո՛, մենք 1989թ. դեկտեմբերի 29-ին և 31-ին Ստեփանակերտի մարզադաշտում համերգներ ենք տվել «Ոստան հայոցով»։ Մեզ համար պատերազմն այդ օրերին է սկսվել։

– Պատերազմ գնալու ցանկությունը կամավո՞ր է եղել։

– Անշուշտ, որովհետև իմ առաջին փողոցային մարտերը 1990թ. հունվարի 2-ին և 9-ին են եղել՝ Ստեփանակերտի փողոցներում։ Երկուսուկես տարի կռվել եմ, ոչ ամբողջապես, իհարկե, ընդհատումներով։ Եթե մարտական ուղու մասին է խոսքը, ապա այն մոտ 120 օր է կազմում։

– Խումբն ի՞նչ պլաններ ունի առաջիկայում։

– Հուլիսի 1-ից կսկսեք լսել մեր մասին։ Խումբը բավական ակտիվ կլինի։ Ինչ վերաբերում է նպատակներին, չասեմ, որ ցամաքել ենք, բայց մեզ որոշակի խթաններ են անհրաժեշտ։ Երգեր կան, պարզապես լիցքեր դեռ չենք տեսնում այն առումով, որ հայրենիքը վտանգված է, ռեալ վտանգի մեջ է։ Ես հոգի չունեմ երաժշտություն գրելու։ Խնդիրներն ավելի շատ մեզնից դուրս են, մեր ներսում չեն, այսինքն երկրի, իրավիճակի հետ են կապված։ Ի՞նչ սրտով նվագես, երբ տղերք են գնում-զոհվում։ Ավելի լավ է՝ գնաս իրենց կողքը կանգնես, ինչն արել եմ:

Կարմեն ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930