Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայտարարել է, որ 2016թ. հոկտեմբերին Եվրամիությունը մանդատ կշնորհի Ադրբեջանին՝ ռազմավարական համագործակցության համար նոր համաձայնագիր ստորագրելու նպատակով բանակցություններ սկսելու համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության փոխնախարարի խոսքերով՝ 2016թ. երկրորդ կեսին Եվրամիությունում նախատեսված են Ադրբեջանի հարցով ԵՄ ենթահանձնաժողովների նիստեր. «Մենք նախատեսում ենք նաև շարունակել Եվրամիության հետ բանակցությունները՝ ավիացիայի ոլորտում համաձայնության հասնելու համար»։