Երեկ լրատվամիջոցները սենսացիոն տեղեկություն տարածեցին՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ինչ-որ պաշտոնյա հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել ղարաբաղյան խնդրի փուլային կարգավորման շուրջ։ Իբր՝ ըստ այդ համաձայնության, «պետք է ազատագրվեն 5 շրջանները, այնուհետեւ՝ եւս 2 շրջաններ, ապա պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»։
ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն էլ ընդամենը մի քանի ժամ անց հանդես եկավ ինչ-որ ծուռտիկ- մուռտիկ հերքումով, նախ ասաց, որ ադրբեջանցի այդ պաշտոնյան երբեք չի մասնակցել բանակցություններին, հետո հայտարարեց, թե Սանկտ Պետերբուրգում «հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել» ու բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում փաթեթային կարգավորումը։
Նա փաստորեն չի հերքում ղարաբաղյան խնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ առկա պայմանավորվածությունը, բայց միաժամանակ հայտարարում է, թե Սանկտ Պետերբուրգում հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Ինչպե՞ս հասկանալ այս հանելուկը։ Իրականում ոչ մի հանելուկ էլ չկա, կարող ենք վստահաբար պնդել, որ Էդուարդ Նալբանդյանը ճիշտ է ասում։ Սանկտ Պետերբուրգում խնդրի փուլային կարգավորման վերաբերյալ ոչ մի համաձայնագիր էլ ձեռք չի բերվել, որովհետեւ այդ համաձայնագիրը ձեռք է բերվել շատ ավելի վաղուց։ Պարզապես ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ հիշեցնում են այդ մասին՝ մեզ նյարդայնացնելու եւ սեփական ժողովրդին «դուխ տալու» համար։ Լավ իմանալով, որ հայկական կողմը չի կարող հերքել (դա վտանգավոր է՝ մեկ էլ տեսար, ռուսները հաստատեցին, որ նման համաձայնություն վաղուց գոյություն ունի):
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում