Քիչ առաջ կառավարության շենքի մոտ մի կին, որը բողոքի ցույց էր անում եւ պահանջում Սերժ Սարգսյանից, Հովիկ Աբրահամյանից եւ Վլադիմիր Գասպարյանից բացահայտել որդու գործը՝ վատացավ եւ նրա համար շտապօգնություն կանչեցին: Այս պահին նրան հենց շտապօգնության մեքենայի մեջ բուժօգնություն են ցուցաբերում:
Այս կինը՝ Էմմա Խաչատրյանը, արդեն քանի տարի է՝ հինգշաբթի օրերին Կապանից գալիս է Երեւան եւ որդու նկարը ձեռքին ցույց է անում կառավարության շենքի մոտ: Նա պատմեց, որ որդին 5 տարի առաջ կորել է, ավելի ճիշտ՝ ընկերները եկել են տանից դուրս են հրավիրել, նա այլեւս որդուն չի տեսել:
Էմմա Խաչատրյանը պատմեց, որ որդին շատ խաղաղասեր եւ համեստ տղա էր, կոնֆլիկտային չէր: Տիկինը աղիողորմ լաց լինելով՝ դիմում էր նախագահին, վարչապետին, ոստիկանապետին, գլխավոր դատախազին, որպեսզի որդու գործը իրավապահ մարմինները չկոծկեն:
Կարդացեք նաև
Նա վստահ է, որ իրավապահ մարմինները ուղղակի կոծկում են գործը:
«Կաշառակերության դեմ եք պայքարում, պարոն վարչապետ: Կաշառակերությունը այ էս ա՝ փողով տղուս առել են:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ