Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչության թվաքանակը պաշտոնական թվերով նվազել է մոտ 200 հազարով. Գագիկ Մակարյան. «Ժողովուրդ»

Հունիս 23,2016 11:39

Ըստ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի՝ Հայաստանում նախորդ տարի 10029 ձեռնարկություններ իրենց սերտիֆիկատները հանձնել են, գրանցումից դուրս են եկել եւ այլեւս գոյություն չունեն: Եվ, բնականաբար, դրա արդյունքում ՀՀ-ում գործազրկության մակարդակը աճել է: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Գագիկ Մակարյանի հետ:

– Պարոն Մակարյան, վերջին տարվա ընթացքում արտագնա աշխատանքի նպատակով Հայաստանից ՌԴ մեկնածների թիվը ավելացե՞լ է, թե՞ նվազել։ Դուք ի՞նչ տվյալներ ունեք։

– Դեռեւս շարունակվում է Ռուսաստան մեկնողների թիվը մեծ լինել։ Չնայած Ռուսաստանում ստեղծված դժվարություններին եւ ինֆլյացիային, մեկնում են։ Ցավոք, չի պակասում։ Այս ընթացքում, այնուամենայնիվ, կարծես թե Ռուսաստանում մի քիչ առողջացման տենդենցներ կան։

Բայց ամենակարեւոր ցուցանիշը՝ Հայաստանի բնակչության վերաբերյալ, որ ԱՎԾ-ն վերջերս հրապարակել էր, այն է՝ եթե նախկինում խոսում էինք 3 մլն 100 հազար պաշտոնական բնակչի մասին, ապա հիմա այդ թիվը կազմում է 2.9 մլն, գուցե մի փոքր ավել։ Այսինքն՝ բնակչության թվաքանակը պաշտոնական թվերով նվազել է մոտ 200 հազարով, եւ սա ցույց է տալիս, որ արտագնա աշխատանքի մեկնելու տենդենցը շարունակվում է։

Չնայած Հայաստանում տնտեսության առումով որոշակի ակտիվություն է զգացվում, այնուամենայնիվ, ՀՀ-ում աշխատանքի առումով լճացած վիճակ է։ Ես էլ մի քանի անգամ ասել եմ, որ ավելի մեծ տնտեսական աճ եմ սպասում, քան պաշտոնապես հրապարակել է կառավարությունը, իմ հաշվարկով մինիմում 4 տոկոս։ Չնայած դրան, Հայաստանում աշխատանքի տեղավորվելը շատ բարդ է։ Դրա մասին խոսում են նաեւ աշխատանքի տեղավորման գործակալությունները եւ նաեւ մարդիկ, որոնք մեզ դիմում են։

Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930