Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանի խորհրդարանը հավանության է արժանացրել դեղորայքների մասով ՀՀ-ի միացումը ԵՏՄ-ի շուկային. «ՏԱՍՍ»

Հունիս 23,2016 11:33

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները հավանության են արժանացրել դեղորայքի և բժշկական արտադրությունների մասով ՀՀ-ի միացումը ԵՏՄ-ի ընդհանուր շուկային։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Այս որոշումը մեկնաբանել են Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունից՝ հայտնելով, որ այսպիսով ԵՏՄ անդամ պետությունների տարածքում դեղորայքի և բժշկական արտադրությունների մասով սահմանվում են միասնական սկզբունքներ և օրենքներ։

Տեղեկացնենք, որ դեղորայքի և բժշկական արտադրությունների մասով ԵՏՄ համաձայնագիրը ստորագրվել է 2014թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում, իսկ 2015թ. հոկտեմբերին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վավերացրել է այն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930