Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի վերլուծաբան. Սանկտ Պետերբուրգի հանդիպումն ավարտվեց ամենանվազագույն արդյունքներով. «168 ժամ»

Հունիս 23,2016 11:30

«Պետք է շուտափույթ հստակեցնել նախագահների հերթական հանդիպման ժամկետները»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ գնահատելով Սանկտ Պետերբուրգում կայացած ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված եռակողմ Սարգսյան-Պուտին-Ալիև գագաթաժողովի արդյունքները։

Գերմանացի վերլուծաբանը նշեց, որ հանդիպումն ուշագրավ էր այն տեսանկյունից, որ Ռուսաստանը, որը փորձում էր հակամարտության գոտում իր գերիշխող դիրքերը հաստատել ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններից հետո, կարողացավ հակամարտության գոտում իր դիրքերի օգտին քայլ արձանագրել։

Իհարկե, ըստ նրա, ՌԴ նախագահի միջնորդությունից գուցե շատ գործիչներ ավելին էին սպասում՝ հաշվի առնելով նրա ազդեցությունը հակամարտող երկրների նախագահների նկատմամբ։ Սակայն, նրա որակմամբ, հանդիպումն ավարտվեց ամենանվազագույն արդյունքներով, ինչը կարելի էր ակնկալել Վիեննայի պայմանավորվածություններից հետո:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930