Բուխարեստում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որին Հայաստանը մասնակցեց ինը մարզիկով:
Մեր ըմբիշներից միայն 60 կգ քաշային Գեւորգ Խումարյանին հաջողվեց մեդալ նվաճել: Նա արժանացավ բրոնզի:
Թիմային պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը զբաղեցրեց 6-րդ տեղը: Առաջնությանը մասնակցում էր 30-ից ավելի երկիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ