Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում է փորձում կազմակերպել. «Հրապարակ»

Հունիս 23,2016 11:21

Սանկտ Պետերբուրգում վստահության ամրապնդման միջոցառումների մասին համաձայնություն ձե՞ռք է բերվել։ Եռակողմ հայտարարության մեջ կոնկրետացված է միայն դիտորդների թվաքանակի ավելացման վերաբերյալ պայմանավորվածությունը, բայց նաեւ ակնարկ կա «այլ հարցերի» վերաբերյալ համաձայնության գալու պատրաստակամության մասին։

Այս իմաստով պետերբուրգյան քննարկումները կարելի՞ է համարել «միջանկյալ»՝ Վիեննայից հետո եւ Փարիզից առաջ։ Նման ենթադրությունը, կարծես, գոյության իրավունք ունի։ Դա է հուշում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի դիտարկումը. «Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով հակամարտության կարգավորման սուբստանտիվ բանակցություններին, դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահների հանդիպման արդյունքները, որոնք անցել են կառուցողական մթնոլորտում» (https://haqqin.az/news/73378)։ Նա միաժամանակ տեսակետ է հայտնել, որ «Հայաստանը ձգտում է ամրապնդել ստատուս-քվոն»։

Հասկանալի է դառնում, որ Ֆրանսիան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում է փորձում կազմակերպել՝ լրացնելու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կամ, թերեւս, դրանք լրացուցիչ հայտարարությամբ ամրապնդելու մտադրությամբ։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930