Լրահոս
Օրվա լրահոսը

«Santa Fe»-ի սեփականատերը ծառերը պահպանում է, բայց արմատները՝ կտրատում

Հունիս 23,2016 11:18

Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը վերջին տարիների Երեւանի գրեթե բոլոր քաղաքապետերը խոստացել են` վերջ կանաչ տարածքների հաշվին շինարարությանը: Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օրոք անգամ
ավագանու որոշմամբ հաստատվել են Երեւանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնները:

Համաձայն դրանց` կանաչ տարածքների վարձակալները պարտավոր են դրանք պահպանել ու խնամել: Օպերայի հրապարակին հարող «Santa Fe» սրճարանի սեփականատերը յուրովի է խնամում ու փայփայում իր սրճարանի տարածքում հայտնված բազմամյա ծառերն ու սիզամարգերը: Սրճարանի նոր` ստորգետնյա ենթակառուցվածքները անցկացնելու համար ծառերի արմատները կտրատվում են, եւ որքան էլ վարպետները աշխատում են զգուշությամբ անել, դրանք շրջանցել, չի ստացվում, նախագիծն անցնում է մայրաքաղաքի համար հարստություն համարվող հսկայական չինարենիների եւ այլ արժեքավոր ծառերի տակով:
Այս ծառերի ճակատագրով մտահոգված բնապահպան Կարինե Դանիելյանը, որի կարծիքով՝ այդ պայմաններում ծառերը չորանալու են, ասում է` որեւէ մեկն իրավունք չունի ծառերն այդ վիճակին հասցնելու:
Թեմայի վերաբերյալ մանրամասները` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

 

«Առավոտ»

23.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գէորգ says:

    Հետո էլ ասում են սովետը լավ չէր…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930