Երեկ ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբային մրցաշարը:
Հայտնի են դարձել ոչ միայն այն 16 ազգային հավաքականները, որոնք շարունակում են պայքարը, այլեւ փլեյ օֆֆի զույգերը: Հանդիպումները կայանալու են հունիսի 25-ին, 26-ին եւ 27-ին: Միմյանց հետ խաղալու են.
Հունիսի 25-ին՝ Շվեյցարիա-Լեհաստան, Ուելս-Հյուսիսային Իռլանդիա, Խորվաթիա-Պորտուգալիա:
Հունիսի 26-ին՝ Ֆրանսիա-Իռլանդիա, Գերմանիա-Սլովակիա, Հունգարիա-Բելգիա:
Կարդացեք նաև
Հունիսի 27-ին՝ Իտալիա-Իսպանիա, Անգլիա-Իսլանդիա:
Այս փուլից սկսած ոչ-ոքիներ չեն լինելու: Յուրաքանչյուր խաղում թիմերից մեկը պետք է հաղթի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ pkfoot.com-ի