Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդիկ Հյուսնունց. Ադրբեջանի այդ անհեթեթությունները մենք չենք պատրաստվում մեկնաբանել. «Ժողովուրդ»

Հունիս 23,2016 11:06

Երեկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ, ըստ որի՝ պետք է Ադրբեջանին հանձնվեն 5, ապա եւս 2 շրջաններ։ Մեկնաբանում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:

– Պարոն Հյուսնունց, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգում կողմերը համաձայնության են եկել, որ փուլային տարբերակով Ադրբեջանին պետք է հանձնվեն ԼՂՀ 5, ապա եւս 2 շրջաններ։ Ձեր մեկնաբանությունը։

– Ադրբեջանի ադմինիստրացիան ցանկացած անհեթեթություն, ցանկացած մեկնաբանություններ կարող է տարածել, դա մեզ չի վերաբերում, մենք ապրում ենք մեր առօրյա կյանքով, շարունակում ենք կառուցել մեր պետականությունը։

Մեր սահմանները անառիկ պահպանվում են, բանակը շարունակում է կատարել իր առաքելությունը, մենք էլ մեր առաքելությունը։ Ղարաբաղում որեւէ արտառոց բան չի կատարվում, նմանատիպ խոսակցություններ նույնիսկ մեր ներսում չկան, իսկ Ադրբեջանի այդ անհեթեթությունները մենք չենք պատրաստվում մեկնաբանել, որեւէ խուճապ չկա։

– Իսկ եթե Սերժ Սարգսյանը հայտարարի, որ պետք է հանձնվեն 5 շրջանները

– Այդպիսի բան հնարավոր չէ, եթե ՀՀ նախագահը որեւէ աշխատանքային փաստաթուղթ ունենա իր ձեռքի տակ, որ հրամցնի ժողովրդին, այդ ժամանակ բոլորս տեղյակ ենք լինելու, բայց մենք չենք պատրաստվում որեւէ մի զիջման, տարածքային փոխզիջման որեւէ խնդիր քննարկել։ Ապրիլյան դեպքերից հետո իրավիճակն ընդհանրապես մեր ժողովրդի մեջ փոխվել է։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930