Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի տասնյակ ոստիկանի կատարած հանցանքը ակնհայտ է եւ ապացուցված. «Հայկական ժամանակ»

Հունիս 23,2016 10:51

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2015 թվականի հունիսի 23-ի վաղ առավոտյան, Հայաստանի պատմության մեջ հերթական անգամ ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ ցրեց բացարձակ խաղաղ ցույց։ Տասնյակ քաղաքացիներ ծեծվեցին, 237 ցուցարարներ եւ լրագրողներ բերման ենթարկվեցին եւ մինչեւ 12 ժամ պահվեցին բաժիններում։

Սակայն, ի հեճուկս աոաջին իսկ պահից համացանց բեռնված հազարավոր ապացույցների ու տեսանյութերի, միմիայն 10 օր անց Հատուկ քննչական ծառայությունը «բարեհաճեց» քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 164, 185 եւ 309 հոդվածների հատկանիշներով (ոստիկանների դեմ)… Եվ դա այն բանից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ շտապ հայց ներկայացրին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Եթե ոստիկաններից շատերի կատարած հանցանքը դժվար կլինի բացահայտել (ոստիկանների նույնականացման ու խմբակային պարտակման պատճառով), սակայն առնվազն մի քանի տասնյակ ոստիկանի կատարած հանցանքը ակնհայտ է եւ ապացուցված։

Այդպես, որեւէ կասկած չկա, որ ջրանետ օգտագործելու հրահանգ տվող եւ այն օգտագործած ոստիկանները, լրագրողի վրա հարձակվելու հրաման տվող Լեւոն Երանոսյանը (որի այդ արարքը կա տեսանյութերից մեկում), ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքացիներին տեսախցիկի առջեւ ծեծող ոստիկանները (որոնց դեմքերը եւ արարքը երեւում են) պետք է հնարավորինս շուտ հեռացվեն համակարգից եւ դատվեն։

Սակայն ՀՔԾ-ում քննվող գործը, ըստ էության, կանգնած է տեղում… Թեեւ տասնյակ (միգուցե՝ հարյուրավոր) ցուցարարներ ու ոստիկաններ հարցաքննվել են եւ կատարվել են քննչական այլ գործողություններ, սակայն առ այսօր գեթ մի ոստիկանի մեղադրանք անգամ չի առաջադրվել։

Հավանաբար, այս գործին սպասում է մարտի 1-ի գործի ճակատագիրը… Անվերջ, երկար քննություն, որի արդյունքում ոչինչ չի պարզվում։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930