Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ. «Հաջորդ ընտրությունները հիացնելու են բոլորին». «Ա1+» (տեսանյութ)

Հունիս 23,2016 10:43

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը չի հավատում, որ ընդդիմությունը կոնսենսուսի է գնացել իշխանության հետ, քանի որ գիտի, որ ընտրություններն ազատ եւ արդար չեն լինի, ուստի իշխանությունը պետք է երաշխավորի գործող արմատական ընդդիմության տեղերը խորհրդարանում. «Ժողովուրդն է որոշում՝ ով որտեղ է լինելու»:

Սակայն որքան էլ իշխանությունը եւ ընդդիմությունը կարծում է, որ Ընտրական օրենսգիրքը նախորդների համեմատ լավն է, հավատ չկա, որ Հանրապետականը չի կեղծի նաեւ խորհրդարանի առաջիկա ընտրությունները: Պարոն Սահակյանը սա գիտի. «Բայց մեր ընդդիմությունն ասում է, որ այ իշխանությունն ինչ-որ մի բան կմտածի»:

Կոնսենսուսի մեջ քաղաքացիական հասարակության բացակայությունը պարոն Սահակյանին առանձնապես չի մտահոգում. «Հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության սպեկտրը շատ ավելի լայն է, եւ դժվար թե նրանք ներկայացնեն ամբողջ էդ դաշտը»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը քաղաքացիական հասարակության ընկալման նոր տեսություն է առաջարկում, որպեսզի պարզ դառնա, որ նրանք նույնպես միացել են կոնսենսուսին. «Քաղաքացիական հասարակություն կոչվածը նաեւ քաղաքական կուսակցությունների անդամների շարքից է կամ նաեւ հակառակը՝ քաղաքական կուսակցության անդամները նաեւ քաղաքացիական հասարակության անդամներ են»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930