Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ծանրորդներին նույնպես սպառնում է Ռիոյի օլիմպիական խաղերից հեռացվելու վտանգը

Հունիս 23,2016 10:40

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այս երեք երկրների ծանրամարտի ֆեդերացիաներին կարող է որակազրկել մեկ տարով, եթե 2008 եւ 2012 թվականների օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների նորագույն մեթոդներով ստուգման արդյունքները ի հայտ բերեն երեք եւ ավելի դրական արդյունք: Դա կնշանակի, որ այդ երկրների ծանրորդները չեն մասնակցի 31-րդ ամառային օլիմպիական խաղերին: «Այս խիստ որոշումն ընդունվել է Թբիլիսիում կայացած գործկոմի նիստում», – տեղեկացնում է IWF-ի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանցիներից դրական արդյունք հայտնաբերվել է Պեկինի եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակիցներ Մարինա Շաինովայի, Նադեժդա Եվստյուխինայի եւ Ապտի Աուխադովի փորձանմուշներում: Առաջին երկուսի կրկնական ստուգումները հաստատվել են, երրորդ ծանրորդի «B» սրվակի բացումը նշանակվել է ավելի ուշ: Նույն պատճառով որակազրկման վտանգ է սպառնում նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի ծանրորդներին:

IWF-ն անկախ հանգամանքների հետագա զարգացումից, Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայից արդեն վերցրել է Ռիո դե Ժանեյրոյի երկու քվոտա: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ծանրորդները նվաճել էին օլիմպիական խաղերի մասնակցության առավելագույն ուղեգրեր. տղամարդկանց՝ 6 եւ կանանց՝ 4:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ IWF-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930