Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Հայրապետյան. Շանթ Հարությունյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին չնույնականացնել պայքարի մասով. «Հրապարակ»

Հունիս 23,2016 10:36

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

– Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեկ տարվա ընթացքում ձերբակալվում է երկրորդ անգամ, մեկ անգամ էլ ձերբակալվել էր 2006թ., երբ նախաձեռնել էր Քաղաքացիական անհնազանդության շարժումը։ Ի՞նչ ուղերձ է պարունակում իր մեջ այս ձերբակալությունը։

– Անհոգ եղեք՝ այդ ուղերձը, համենայնդեպս, հայաստանյան հանրությանը չի ուղղված։

– Անցած տարիներին  թե Ժիրայր Սեֆիլյանի, թե Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների կողմից եղել են պայքարի դրսեւորումներ, որոնք հասարակության մեջ չեն գտել համարժեք արձագանք։ Փոփոխությունների հասնելու ի՞նչ ճանապարհ կառաջարկեիք։

– Նախ խնդրեմ՝ իմ երկու սիրելի բարեկամներին՝ Շանթ Հարությունյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին, չնույնականացնել պայքարի մասով, երկրորդ՝ ամբողջ հասարակությունը ոչ մի րոպե չի դադարել պայքարելուց եւ տվել, տալիս ու տալու է միանգամայն համարժեք արձագանք, խնդիրը համարժեքության տարբեր ընկալումների մեջ է։ Իսկ որեւէ ճանապարհ առաջարկելը ներկա պահին ժամանակավրեպ կլիներ։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930