Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այդ շրջանները հանձնվեն Ադրբեջանին, Ռուսաստանը կկորցնի Հայաստանը՝ որպես դաշնակից. Մարկեդոնով. «Առաջին լրատվական»

Հունիս 23,2016 10:22

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանը, կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, առաջին հերթին ցույց է տվել իր շահը՝ ուղերձ հղելով աշխարհին, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության սրացմամբ: Թեև Մոսկվան ձևականորեն հայտարարում է, որ կողմ է ստատուս քվոյի փոփոխությանը, բայց իրականում նոր ստատուս քվոն նշանակում է նոր անորոշություն, որը Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ ձեռնտու չէ Ռուսաստանին:

«Եթե այդ շրջանները (նկատի ունի ազատագրված վիճելի տարածքները.- խմբ.) հանձնվեն [Ադրբեջանին], Ռուսաստանը կարող է կորցնել Հայաստանը՝ որպես դաշնակից, Ադրբեջանն էլ դեռ հարց է՝ շնորհակալություն կհայտնի՞, թե՞ ոչ: Ոչ ոք չի խոսում այն մասին, որ այդ շրջանների հանձնումը կարող է ուղեկցվել նոր բախումներով, բռնությունների աճով: Դա ամենևին պետք չէ Մոսկվային: Մոսկվան չի անի այնպիսի քայլ, որը կստեղծի անորոշություն և ռիսկերե,- ասում է Սերգեյ Մարկեդոնովը:

– Պարոն Մարկեդոնով, ի՞նչ եզրակացություն կարող ենք անել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումից: Ի վերջո, սա Ռուսաստանի՞ առանձին նախաձեռնությունն էր, թե՞ Մինսկի խմբի գործընթացի շարունակություն:

– Ես ինչ-որ արտասովոր գնահատական չեմ տա: Կարծում եմ՝ առանձնակի առաջընթաց հիմնախնդրի լուծման մեջ չի եղել այդ հանդիպման արդյունքում, պարզապես ամրապնդվել է դիվանագիտական ձևաչափը: Կարող ենք ասել, որ ամենայն հավանականությամբ՝ Մինսկի խմբի ձևաչափին կավելանա նաև եռակողմ բանակցությունների ձևաչափը՝ ևս մի հավելյալ գործիք: Առայժմ դժվար է ասել, թե սա ինչի կհանգեցնի: Մի խոսքով, սա փորձ էր ամրապնդելու դիվանագիտական ձևաչափը: Առայժմ այսքանը:

 

Արամ Սարգսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930