Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չիլիի խորհրդարանը մերժեց ատրպէյճանամէտ բանաձեւը. asbarez.com

Հունիս 23,2016 08:55

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԵՍ, «Աժենսիա Փրենսա Արմէնիա».- Չիլիի խորհրդարանը Յունիս 22ին մերժեց ատրպէյճանական լոպիին կողմէ առաջ մղուած այն բանաձեւը, որով կը պահանջուէր դատապարտել «Խոջալուի ցեղասպանութիւնը» եւ կը դատապարտուէր «Ատրպէյճանի հողերուն բռնագրաւումը»։

Նշենք, որ ատրպէյճանական լոպին իր այս քայլով կը փորձէր հակադարձել Չիլիի խորհրդարանին կողմէ Մայիս 18ին վաւերացուած մէկ որոշումին, որ կը դատապարտէր Արցախի վրայ ատրպէյճանական վերջին յարձակումը։

Քուէարկութենէն առաջ, Արժանթինի եւ Չիլիի մօտ Հայաստանի դեսպան Ալեքսան Յարութիւնեան խորհրդարանի անդամներուն նամակներ յղած էր՝ բացայայտելով պատմական իրականութիւնները։ Նամակները ստորագրած են Արժանթինի եւ Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրատեանի եւ Չիլիի հայ համայնքի ներկայացուցիչները ու ինք՝ դեսպանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930