Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգնած աչքերին խոտաբույսերի թուրմով թրջոց դրեք

Հունիս 23,2016 13:00

Անքնությունը, երկարատեւ համակարգչով կամ ընթերցանությամբ զբաղվելը, ինչպես նաեւ ուժեղ արեւը կամ փոշոտ քամին վնասում եւ չափազանց հոգնեցնում են մեր աչքերը:

Թրջոցների կամ մերսումների միջոցով կարելի է հանգստացնել հոգնած աչքերը:
Հոգնած, կարմրած, ուռած եւ ասեղի պես ծակծկող աչքերի լավագույն բուժումը ծաղիկների կոկոններից կամ խոտաբույսերից պատրաստված (ջրի մեջ եռացված) հեղուկներով թրջոցներն են:

Եթե օրվա ընթացքում կամ երեկոյան որեւէ խոտաբույսից պատրաստված թեյ եք խմել, ապա պահել այդ հեղուկից մի քիչ եւ գոլ վիճակում բամբակյա թրջոցներ պատրաստել ու դնել կոպերի վրա, թողնել 10 րոպե, որից հետո ձեր աչքերը կհանգստանան եւ կկարողանաք հանգիստ քնել:

 

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

22.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930