Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների 96 «կողմ» 24 «դեմ», 10 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում» զեկույցը:
Այստեղ քննադատության է ենթարկվում խոսքի ազատության վիճակը Թուրքիայում, շեշտադրվում է ժողովրդավարության ապահովման ոլորտում խնդիրների, հետապնդումների հարցերի հրատապ լուծումը: Ընդունված զեկույցում քննադատության է ենթարկվում այն, որ բազմաթիվ պատգամավորներ զրկված են անձեռնմխելիությունից, որ հարյուր հազարավոր կայքեր արգելափակված են:
Հետաքրքրական է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քվեարկության պատկերը: Մասնավարոպես «կողմ» են քվեարկել ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդամներից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «դեմ» են քվեարկել զեկույցին:
Նշենք, որ զեկույցի քննարկումը տևեց բավականին երկար` չորս ժամ: Հատկապես թեժ էր ներկայացված փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը: ԵԽԽՎ Թուրքիայի պատվիրակության անդամները, որոնց թվում է նաև հայազգի Մարգար Եսայանը ամեն ինչ անում էին, որպեսզի զեկուցից հանվի Էրդողանի որդու անունը, որն ընդգրկված է «2013-ի դեկտեմբերի 17-ին և 25-ին կոռուպցիոն դեպքերի բացահայտումը…» հատվածում, սակայն այդ փոփոխությունները մերժվեցին:
Կարդացեք նաև
Նշենք, որ զեկույցը ենթադրում է, որ Թուրքիան լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում: Սահմանված է, որ 2017-ին Թուրքիան պետք է ներկայացնի հետմոնիտորինգային զեկույց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այստեղ գուցե իրենք բացատրեն,թե ինչպես՞ էն թուրք-ազերիների հետ հայտնվել նույն խրամատում,կամ բարիկադների նույն կողմում…իսկական սարսափ-մուլտֆիլմի թեմա…