Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Աղմուկ հանեցին, նման կռիվ Երեւանում օրական տասը հատ լինում է». Գուրգեն Արսենյան

Հունիս 22,2016 22:22

«Իրավապահ մարմինների տեսակետը չի համընկնում ծնողների տեսակետին: Ընկերների միջեւ է ծեծկռտուք, երեք ընկերով են եղել, առաջին հերթին նորմալ չէ, որ վեճ է եղել, երկրորդ հերթին նորմալ չէ հասարակական արձագանքը, որը հետեւեց տղաների կռվին, որի նման կռիվ Երեւանում օրական տասը հատ լինում է»,- իր որդու նկատմամբ հարուցված քրեական գործի արձագանքի մասին ասաց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Նրա խոսքով, լրագրողական միջավայրում իր պատգամավոր լինելու հանգամանքը ազդեցություն թողեց իր որդու գործով, իրավապահ համակարգում՝ ոչ. «Լրագրողների համար հետաքրքիր է շատ նյութ հրապարակել, որում կա հասարակական հնչեղություն ունեցող անձ: Դա իրենց գործն է»:

Պատգամավորի որդու պաշտպան՝ փաստաբան Արտակ Քոչարյանն էլ ասաց, որ քննչական գործողություններ են կատարվել, առայժմ նախաքննությունն ընթանում է: Փաստաբանի խոսքով, գործում չկան տուժողներ, բողոքողներ. «Երկուստեք վեճ, ծեծկռտուք է եղել, հաշտության եկել, նման խնդիր չկա, որ բողոքեն, որովհետեւ երկու կողմն էլ նույն հոդվածով են մեղադրվում»:

Պատգամավորի որդու մյուս պաշտպան՝ փաստաբան Հայկ Ալումյանն ավելի վաղ ասել էր, որ իրենց պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքում առաջ քաշած խուլիգանական հատկանիշը: Արտակ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ ինչ ապացույցներ ունեն, որ իրենց պաշտպանյալի արարքը խուլիգանություն չէր, պարոն Քոչարյանն ասաց. «Նախաքննության ավարտից հետո մեր ապացույցներն ու դիրքորոշումը կներկայացնենք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝  ապրիլի 17-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող գիշերային ակումբներից մեկի մոտ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել միմյանց հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկաներով՝ գետնից վերցրած քարերով և փայտերով, բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930